Փասադենայի Միասնական Դպրոցական Շրջան (PUSD) – Դպրոցական համայնքի հարցում

Շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրում կիսվելու Ձեր փորձով, կարծիքներով և ակնկալիքներով Փասադենայի Միասնական դպրոցական շրջան (PUSD)-ի վերաբերյալ։ RSSC-ն համագործակցում է PUSD-ի հետ՝ աջակցելու արդարության սկզբունքի վրա հիմնված և համայնքի ներգրավման գործընթացին՝ Շրջանի Կառույցների գլխավոր ծրագրի (Facilities Master Plan, FMP) թարմացման շրջանակում։ Այս գործընթացը կօգնի ձևավորել ապագա բարելավումների և ներդրումների առաջնահերթությունները՝ Measure O և Measure R ծրագրերի հետ կապված։

Այս հարցումը հանդիսանում է Դպրոցական հանձնաժողովի աշխատաժողովների և լսումների լրացում, որոնք կանցկացվեն Ձեր դպրոցում 2026թ. սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 25-ը, դպրոցական համայնքի անդամների փոքր խմբի հետ, ովքեր լավ ճանաչում են դպրոցը և հասկանում թէ ինչ է անհրաժեշտ աշակերտներին ու ընտանիքներին հաջողության հասնելու համար։
Հարցումը հնարավորություն է տալիս աշակերտներին, ծնողներին, աշխատակիցներին և համայնքի անդամներին կիսվելու իրենց կարծիքներով ու առաջարկներով և օգնելու որոշել, թե դպրոցների համար ինչն է առաջնահերթ՝ PUSD դպրոցների և ուսումնական միջավայրի ապագայի համար:


2026 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2027 թվականի մարտը յուրաքանչյուր դպրոցի համար կանցկացվեն տեղում «Հաջողության պայմաններ» աշխատաժողովներ և առցանց հանդիպումներ։ Դրանք լրացուցիչ հնարավորություն կտան մասնակցելու Կառույցների գլխավոր ծրագրի (FMP) թարմացման գործընթացին և նպաստելու դրա ձևավորմանը։


Հարցման առաջին մասը նպատակ ունի օգնելու ավելի լավ հասկանալ դպրոցական համայնքի անդամների փորձն ու տեսակետները: Երկրորդ մասը վերաբերում է աշակերտների և դպրոցի փորձին․ ինչն է լավ ընթանում, որտեղ դեռ կան խնդիրներ և ըստ համայնքի անդամների, ինչն է պետք առաջիկայում առաջնահերթ համարել:


Ձեր պատասխանները անանուն են և կամավոր։ Ձեր կարծիքը կարևոր է՝ օգնելու ստեղծել ուսումնական միջավայր, որտեղ ապահովված են հավասարությունը, արժանապատվությունը, պատկանելությունը, անվտանգությունն ու հոգատարությունը բոլոր աշակերտների և ընտանիքների համար:

Հարցումը լրացնելու համար կպահանջվի մոտ 5 րոպե։
1 / 3
33%