Screen Reader Mode Icon

Armenian Diaspora Survey Questionnaire (US)

Բարև Ձեզ, հրավիրում ենք մասնակցելու Հայկական Սփյուռքի Հետազոտությանը: Միացեք այս կարևոր նախագծին եւ օգնեք կերտել աշխարհով մեկ սփռված հայերի նկարագիրը 21-րդ դարում: Յուրաքանչյուրի ներդրումը այս հարցում կարևոր է:

Ո՞վ կարող է մասնակցել հարցմանը։ Խնդրում ենք լրացնել այս հարցաթերթիկը, եթե ձեզ համարում եք հայ կամ ծագումով հայ, բնակվում եք ԱՄՆ-ում, և եթե առնվազն 18 տարեկան եք:

Այս հարցումը նախատեսված է տեղեկություններ հավաքել հետազոտական նպատակների համար: Մենք չենք խնդրում նշել ձեր անունը կամ կոնտակտային տվյալները: Մեր նպատակն է հայկական սփյուռքից հավաքել տեղեկություններ դիրքորոշումների, գաղափարների և մտահոգությունների վերաբերյալ: Ձեր պատասխանները օգտակար կլինեն հետազոտողներին, գիտնականներին և կազմակերպություններին ինչպես այսօր, այնպես էլ ապագայում: Եթե դուք համարում եք ձեզ հայ և/կամ հայկական ծագում ունեցող, ապա մենք կցանկանայինք լսել ձեր կարծիքը: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Հայկական Սփյուռքի Հետազոտությանը մասնակցելու համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ՝

• Ձեր պատասխանները անանուն են և կմնան այդպիսին:

• Հարցերի պատասխանները չեն կարող լինել ճիշտ կամ սխալ:

• Խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը ամբողջությամբ, բաց թողնելով այն հարցերը, որոնց չեք ցանկանում պատասխանել:

• Լրացված հարցաթերթիկների տվյալները հասանելի կլինեն գիտնականներին և հետազոտողներին ուսումնասիրությանը նվիրված կայքում՝ ամփոփ և անանուն ձևով, ինչը թույլ չի տա նույնականացնել առանձին հարցվողներին:

• Մեր նպատակն է յուրաքանչյուր քաղաքում/համայնքում ապահովել հայերի ամենատարբեր շերտերի մասնակցությունն այս հարցմանը՝ ներառելով կանանց և տղամարդկանց, երիտասարդներին և ծերերին, ակտիվիստներին և առաջնորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց համարում են համայնքից դուրս:

Տվյալ հետազոտության մեջ օգտագործվող մի քանի օգտակար սահմանումներ.

Սփյուռք. տարբեր երկրներում ապրող մարդիկ, որոնք սփռվել են սկզբնական պատմական կենտրոնից, սակայն շարունակում են միմյանց միջև կապեր հաստատել՝ ընտանեկան, ինստիտուցիոնալ կամ առևտրային հարաբերությունների միջոցով:

Համայնք. տեղային շրջան, որին հայերը, ըստ իրենց, պատկանում են, որտեղ կան այլ հայեր, որոնց հետ կարող են հաղորդակցվել, և որտեղ հաճախ կան որոշակի հաստատություններ, ինչպես օրինակ՝ եկեղեցիներ, դպրոցներ կամ ակումբներ, որոնց գործունեությանը, ցանկության դեպքում, կարող են մասնակցել:

Որպես այս հարցաշարի մի մաս, դուք կհանդիպեք էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների և կրոնական ու հոգևոր համոզմունքների վերաբերյալ հարցերի: Կարող եք հրաժարվել որևէ հարցի պատասխանելուց կամ այս ուսումնասիրությանը մասնակցելուց: Գաղտնիության պահպանման խնդիրներին կարելի է ծանոթանալ այստեղ՝

https://www.armeniandiasporasurvey.com/privacypolicy։

Question Title

* Ցանկանու՞մ եք շարունակել։

T