Հայկական Սփյուռքի Հետազոտություն

Հարցաթերթիկ

Բարև Ձեզ, հրավիրում ենք մասնակցելու Հայկական Սփյուռքի Հետազոտությանը և միանալ այս կարևոր նախագծին՝ մասնակից դառնալով աշխարհով մեկ սփռված 21-րդ դարի հայերի նկարագրի կերտմանը: Յուրաքանչյուրն ունի իր ներդրումը:



Այս հարցումը նախատեսված է տեղեկություններ հավաքել հետազոտական նպատակների համար: Մենք չենք խնդրում նշել ձեր անունը կամ կոնտակտային տվյալները: Մեր նպատակն է հայկական սփյուռքից հավաքել տեղեկություններ դիրքորոշումների, գաղափարների և մտահոգությունների վերաբերյալ: Ձեր պատասխանները օգտակար կլինեն հետազոտողներին, գիտնականներին և կազմակերպություններին ինչպես այսօր, այնպես էլ ապագայում: Եթե դուք համարում եք ձեզ հայ և/կամ հայկական ծագում ունեցող, ապա մենք կցանկանայինք լսել ձեր կարծիքը: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Հայկական Սփյուռքի Հետազոտությանը մասնակցելու համար:


Խնդրում ենք հաշվի առնել, որ՝

• Ձեր պատասխանները անանուն են և կմնան այդպիսին:

• Հարցերի պատասխանները չեն կարող լինել ճիշտ կամ սխալ:

• Խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը ամբողջությամբ, բաց թողնելով այն հարցերը, որոնց չեք ցանկանում պատասխանել:

• Լրացված հարցաթերթիկների տվյալները հասանելի կլինեն գիտնականներին և հետազոտողներին ուսումնասիրությանը նվիրված կայքում՝ համավաք և անանուն ձևով, ինչը թույլ չի տա նույնականացնել առանձին հարցվողներին:

• Մեր նպատակն է յուրաքանչյուր քաղաքում/համայնքում ապահովել հայերի ամենատարբեր շերտերի մասնակցությունն այս հարցմանը՝ ներառելով կանանց և տղամարդկանց, երիտասարդներին և ծերերին, ակտիվիստներին և առաջնորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց համարում են համայնքից դուրս:

Տվյալ հետազոտության մեջ օգտագործվող մի քանի օգտակար սահմանումներ.

Սփյուռք. տարբեր երկրներում ապրող մարդիկ, որոնք սփռվել են սկզբնական պատմական կենտրոնից, սակայն շարունակում են միմյանց միջև կապեր հաստատել՝ ընտանեկան, ինստիտուցիոնալ կամ առևտրային հարաբերությունների միջոցով:

Համայնք. տեղային շրջան, որին հայերը, ըստ իրենց, պատկանում են, որտեղ կան այլ հայեր, որոնց հետ կարող են հաղորդակցվել, և որտեղ հաճախ կան որոշակի հաստատություններ, ինչպես օրինակ՝ եկեղեցիներ, դպրոցներ կամ ակումբներ, որոնց գործունեությանը, ցանկության դեպքում, կարող են մասնակցել:

Որպես այս հարցաշարի մի մաս, դուք կհանդիպեք էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների և կրոնական ու հոգևոր համոզմունքների վերաբերյալ հարցերի: Կարող եք հրաժարվել որևէ հարցի պատասխանելուց կամ այս ուսումնասիրությանը մասնակցելուց: Գաղտնիության քաղաքականությանը մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ՝

https://www.armeniandiasporasurvey.com/privacypolicy

Question Title

* 1. Խնդրում ենք լրացնել այս հարցաթերթիկը, եթե ձեզ համարում եք հայ կամ ծագումով հայ, և եթե առնվազն 16 տարեկան եք: Ցանկանու՞մ եք շարունակել։

Question Title

* 2. Բաժին  I. Հայ լինելը

Հաջորդ մի քանի հարցերով կցանկանայինք պարզել, թե ինչ է Ձեզ համար նշանակում հայ լինելը: Չկա ճիշտ կամ սխալ պատասխան. մեզ հետաքրքրում է այս թեմաների վերաբերյալ Ձեր կարծիքը:

 

A1. Հետևյալ ձևակերպումներից ո՞րն է լավագույնս նկարագրում Ձեր պատկերացումը Ձեր մասին: Խնդրում ենք ընտրել մեկ պատասխան:

Question Title

* 3. A2. Ինչպե՞ս կսահմանեիք ձեր հայկական ինքնությունը:  Խնդրում ենք, հետևյալ կետերից ընտրեք Ձեզ համար առավելագույն կարևոր երեքը:

Question Title

* 4. A3. Ձեր ընկերների մոտավորապես ո՞ր մասն է հայ:

Question Title

* 5. A4. Անդրադառնալով ձեր հայ ընկերներին, նրանց ո՞ր մասն է արմատներով այն տարածաշրջանից, որտեղից դուք եք:

Question Title

* 6. A5. Կարո՞ղ եք նշել այն աշխարհագրական վայրերը, որոնք Դուք, որպես հայ, համարում եք Ձեր ինքնության մասը: Թվարկեք այնքան, որքան ուզում եք:

Question Title

* 7. A6. Ձեր ռոմանտիկ զուգընկերներից մոտավորապես ո՞ր մասն է հայ / եղել են հայ:

Question Title

* 8. A7. Նշվածներից ո՞րն եք սովորել կամ փորձել սովորել, դասընթացների միջոցով կամ թեկուզ պարզապես դիտելով և մասնակցելով կյանքի ընթացքում: Նշեք բոլոր կիրառելի կետերը:

Question Title

* 9. Բաժին II. Լեզու և հաղորդակցություն

Հաջորդող հարցերը լեզվի և հաղորդակցման ձևերի մասին են:

A8. Ինչպե՞ս կգնահատեք Ձեր՝ հայերեն խոսելու ունակությունը:

Question Title

* 10. A9.1. Ի՞նչ լեզվով եք խոսում (կամ խոսել) Ձեր ամուսնու / կնոջ կամ զուգընկերոջ հետ: Եթե խոսում եք (խոսել եք) մեկից ավելի լեզուներով, կարող եք նշել մեկից ավելին:

Question Title

* 11. A9.2. Եթե խոսում եք (խոսել եք) մեկից ավելի լեզուներով՝ ապա ո՞րն է (ո՞րն էր) Ձեր հաղորդակցվելու գերիշխող լեզուն:

Question Title

* 12. A9.3. Ի՞նչ լեզվով եք խոսում (կամ խոսել) Ձեր ծնողների հետ: Եթե խոսում եք (խոսել եք) ավելի քան մեկ լեզվով, կարող եք ընտրել մեկից ավելին:

Question Title

* 13. A9.4. Եթե մեկից ավելի լեզուներով՝ ապա ո՞րն է (ո՞րն էր) Ձեր հաղորդակցվելու գերիշխող լեզուն:

Question Title

* 14. A9.5. Իսկ ի՞նչ լեզվով եք խոսում (կամ խոսել) ձեր տատիկների և պապիկների հետ: Եթե խոսում եք (խոսել եք) ավելի քան մեկ լեզվով կամ տարբեր լեզուներով Ձեր տարբեր տատիկների և պապիկների հետ, ընտրեք մեկից ավելին:

Question Title

* 15. A9.6. Եթե մեկից ավելի լեզուներով՝ ապա ո՞րն է (ո՞րն էր) Ձեր հաղորդակցվելու գերիշխող լեզուն:

Question Title

* 16. A9.7. Եվ վերջապես, ի՞նչ լեզվով եք խոսում Ձեր երեխաների հետ: Եթե խոսում եք ավելի քան մեկ լեզվով, ընտրեք մեկից ավելին:

Question Title

* 17. A9.8. Եթե մեկից ավելի լեզուներով, ապա ո՞րն է Ձեր հաղորդակցվելու գերիշխող լեզուն:

Question Title

* 18. Բաժին III. Ձեր համայնքը

Հետևյալ հարցերը վերաբերում են հայկական սփյուռքի և Ձեր տեղական համայնքի հանդեպ Ձեր հայացքներին:

A10. Որո՞նք են Ձեր հայ համայնքի հզորությանը խոչընդոտող ամենամեծ մարտահրավերները: Ընտրեք Ձեզ համար առավել կարևոր մինչև երեք կետերը:

Question Title

* 19. A11. Ձեր հայկական համայնքին ինչպիսի՞ գործունեություն է անհրաժեշտ: Նշեք Ձեզ համար առավել կարևոր մինչև երեք կետեր:

Question Title

* 20. A12. Արդյոք ակտիվորեն ներգրավվա՞ծ եք որևէ հայկական քաղաքական կուսակցության կամ շարժման մեջ:

Question Title

* 21. A13. Արդյո՞ք պարբերաբար այցելում եք որևէ հայկական մշակութային, բարեգործական, մասնագիտական, հայրենասիրական, սկաուտական, սպորտային կամ երիտասարդական միջոցառումներ: Եթե այո, ապա նշեք մինչև երեք կետ:

Question Title

* 22. A14. Եթե ոչ, ապա կարո՞ղ եք  նշել պատճառները: Նշեք բոլոր կիրառելի կետերը:

Question Title

* 23. A15. Երեխա ժամանակ Դուք հաճախե՞լ եք միջնակարգ հայկական դպրոց կամ հայկական կրակնօրյա դպրոց/արտադպրոցային պարապմունքներ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ:

Question Title

* 24. A16. Կցանկանայի՞ք ուղարկել, կամ ուղարկե՞լ եք արդյոք ձեր երեխաներին միջնակարգ հայկական դպրոց կամ հայկական կրակնօրյա դպրոց/ արտադպրոցային պարապմունքներ:

Question Title

* 25. A17. Ի՞նչ կցանկանայիք, որ հայկական դպրոցները տային երեխաներին: Խնդրում ենք, ընտրեք Ձեզ համար առավել կարևոր մինչև երեք կետերը:

Question Title

* 26. Բաժին IV. Կրոն և հոգևոր կյանք

 

Ներկայացրեք Ձեր կարծիքը կրոնի և հոգևոր կյանքի դերի մասին Ձեր համայնքում և անձամբ Ձեր կյանքում:

 

A18. Ունե՞ք արդյոք առնչություն ստորև նշվածներից որևէ մեկի հետ: Նշեք բոլոր համապատասխան կետերը:

Question Title

* 27. A19. Դուք հավատու՞մ եք Աստծուն:

Question Title

* 28. A20. Ձեզ համար կարևո՞ր է կրոնը կամ հոգևոր կյանքը:

Question Title

* 29. A21. Ձեր կարծիքով, կանայք ձեռնադրվելու հնարավորություն պիտի՞ ունենան հայկական եկեղեցիներում:

Question Title

* 30. A22. Ձեր կարծիքով, կարո՞ղ է որևէ մեկը լինել հայ՝ պատկանելով այլ հավատի: Եթե ​​այո, ապա նշեք այն կետերը, որոնք, ըստ Ձեզ, հնարավոր են:

Question Title

* 31. A23. Որքանո՞վ է կարևոր այսօր քրիստոնեությունը հայկական ինքնության համար:

Question Title

* 32. Բաժին V. Ներգրավվածությունը համայնքում

Այս հարցերը վերաբերվում են Ձեր քաղաքական ներգրավվածությանը համայնքում:

A24. Դուք քվեարկե՞լ եք Արգենտինայի վերջին ազգային ընտրություններում

Question Title

* 33. A25. Ստորև բերվածներից ո՞րն է ամենաճիշտը նկարագրում Ձեր քաղաքական հայացքները:

Question Title

* 34. A26. Ստորև բերվածներից ո՞րն եք համարում Ձեր հայրենիքը: Ընտրեք կիրառելի կետերը:

Question Title

* 35. Բաժին VI. Հայաստանի Հանրապետություն և Արցախ

Հետևյալ հարցերը վերաբերվում են Հայաստանի Հանրապետությանը /ՀՀ/ և Արցախին / Լեռնային Ղարաբաղին (ԼՂ):

A27. Ի՞նչ տեսակի ակտիվ կապեր ունեք Դուք այժմ  Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում: Նշեք բոլոր համապատասխան կետերը:

Question Title

* 36. A28. Երբևէ այցելե՞լ եք Հայաստանի Հանրապետություն կամ Արցախ:

Question Title

* 37. A29. Մտածե՞լ եք արդյոք Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:

Question Title

* 38. A30. Որքա՞ն հաճախ եք հետևում լրատվամիջոցներում կամ առցանց Հայաստանի Հանրապետության և Արցախի ընթացիկ իրադարձություններին:

Question Title

* 39. A31. Հայաստանի Հանրապետության ստորև նշված ո՞ր ոլորտներին պետք է աջակցեն սփյուռքի համայնքները: Խնդրում ենք ընտրել մինչև երեք ոլորտ:

Question Title

* 40. A32. Իսկ ինչպե՞ս է կարող Հայաստանի Հանրապետությունն աջակցել Ձեր  համայնքին:

Question Title

* 41. Բաժին VII. Հայ ժողովուրդն ու հայկական ծրագրերը

Որոշ եզրափակիչ մտքեր:

A33. Եթե ի վիճակի լինեիք գումար հատկացնել աշխարհի տարբեր երկրներում հայերի ծրագրերին աջակցելու համար, ի՞նչ ծրագրեր կընտրեիք: Նշեք մինչև երեք ծրագիր:

Question Title

* 42. A34. Կարո՞ղ եք նշել ժամանակակից մի հայ մարդու կամ հայկական նվաճում ցանկացած ոլորտում՝ քաղաքականից մինչև մշակութային, որով հպարտանում եք:

Question Title

* 43. A35. Նշե՛ք սփյուռքահայ անհատի կամ կազմակերպության /քաղաքական, մարդասիրական, կրոնական, մշակութային կամ այլ/ անուն,  որը Ձեր կարծիքով աչքի է ընկել իր գործունեությամբ կամ առաջնորդությամբ 2000 թվից սկսած:

Question Title

* 44. A36. Որոշ հայեր կարծում են, որ ԼԳԲՏ (լեսբիան, գեյ, բի ու տրանսսեքսուալ) ինքնությունը համատեղելի չէ հայկական ինքնության հետ: Այլ հայեր կարծում են, որ հայ ինքնությունը կարող է ներառել ԼԳԲՏ ինքնությունը: Եթե ​​ընտրելու լինեք այս երկու կարծիքների միջև, ո՞րն ավելի մոտ կլինի ձեր հայացքներին:

Question Title

* 45. Բաժին VIII. Սոցիալ-ժողովրդագրական հարցեր

Ինչպես գիտեք՝ հայկական համայնքը  իսկապես գլոբալ համայնք է, հայերն ապրում են ամբողջ աշխարհով մեկ: Հաջորդող հարցերում մենք ուզում ենք ավելին իմանալ Ձեր մասին, Ձեր ապրելավայրի, ծննդավայրի և ընտանիքի, ինչպես նաև Ձեր ընտանիքի ծագման մասին:

A37. Ո՞րն է ձեր ներկայիս բնակության վայրը:

Question Title

* 46. A38. Իսկ ո՞ր քաղաքում և երկրում եք ծնվել:

Question Title

* 47. A39. Շատ հայեր ունեն ավելի քան մեկ երկրի քաղաքացիություն: Խնդրում ենք նշել այն երկրները, որտեղի քաղաքացիություն / անձնագիր ունեք:

Question Title

* 48. A40. Ե՞րբ է/են Ձեր ընտանիքի առաջին անդամը/անդամները արմատավորվել Արգենտինայում:

Ա. Ո՞ր թվականին եք/են ժամանել:

Question Title

* 49. A40. Ե՞րբ է/են Ձեր ընտանիքի առաջին անդամը/անդամները արմատավորվել Արգենտինայում:

Բ. Եվ ո՞վ է / ովքե՞ր են առաջինը եկել այս համայնք:

Question Title

* 50. A41. Ձեր ծնողները հա՞յ են /էին/:

Ա. Ձեր մայրը

Question Title

* 51. A41. Ձեր ծնողները հա՞յ են /էին/:

Բ. Ձեր հայրը

Question Title

* 52. A42. Ձեր ծննդյան տարեթիվը

Question Title

* 53. A43. Ձեր սեռը

Question Title

* 54. A44. Ո՞րն է Ձեր ստացած ամենաբարձր հավաստագրված կրթության մակարդակը:

Question Title

* 55. A45. Ո՞րն է/էր Ձեր հիմնական զբաղվածության տեսակը:

Question Title

* 56. A46. Ի՞նչ աշխատանք եք կատարում կամ կատարել: Խնդրում ենք ներառել տնային տնտեսուհու, տանն աշխատող ծնողի կամ խնամատարի ամբողջական կամ մասնակի աշխատանքը: Եթե ​​թոշակառու եք, նշեք ​​նախկին աշխատանքը (-ները): Խնդրում ենք, սկզբում նշել ներկայիս կամ վերջին շրջանի զբաղվածությունը:

Question Title

* 57. A47. Ո՞րն է ձեր ընտանեկան կարգավիճակը:

Question Title

* 58. A48. Եթե ​​ամուսնացած եք կամ երկարաժամկետ հարաբերությունների մեջ եք, ապա ո՞րն է լավագույնս բնութագրում  ձեր այժմյան /վերջին կողակցի/զուգընկերոջ ծագումը:

Question Title

* 59. A49. Եվ վերջապես, կարո՞ղ եք ասել, թե որտեղից եք իմացել մեր հետազոտության մասին:

Question Title

* 60. A50. Ի՞նչ հարց է բացակայում այս հարցաթերթիկից:

Եվ ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Question Title

* 61. G51. Արգենտինայի քաղաքական կուսակցություններից որի՞ն եք համակրում:

Question Title

* 62. G52. Ծանո՞թ եք, արդյոք հայկական համայնքից դուրս հայերի:

Question Title

* 63. A51. Արդյո՞ք որևէ մեկը օգնել է Ձեզ լրացնել այս հարցաթերթիկը:

Question Title

* 64. A52. Կարող ե՞ք նշել որտեղ եք լրացրել հարցաթերթը:

Question Title

* 65. A53. Ո՞ր քաղաքում կամ գյուղում եք ապրում ներկայում:

0 of 65 answered
 

T