Ծրագրի մասին

Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնը իրականացնում է «9 քայլ դեպի աշխատաշուկա» դասընթացը Շիրակի մարզի աշխատանք փնտրող հաշմանդմաություն ունեցող անձանց համար ։ Նպատակը խրախուսել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա, ինչի արդյունքում կունենանք որակյալ աշխատուժ։
Դասընթացը գործնական ուսուցում է տրամադրում Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ, որն էլ կօգնի աշխատաշուկայում աշխատանք գտնել.
Նախատեսվում է ՀՈՒԱ-ի տվյալների հավաքագրում, հետագայում մասնագիտական կողմնորոշման միջոցով վերապատրաստումներին ներգրավում ՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար:

Մասնակիցների խմբերը կազմված կլինեն 5-8 անձանցից, որոնցից յուրաքանչյուրը կմասնակցի վերապատրաստման դասընթացի։

T